▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ է կատարել «Վանաձոր» ՔԿՀ կալանավորը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, օրերս ինքնասպանության փորձ է գրանցվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, որտեղ կալանավորը հենց խցում փորձել է ինքնասպանություն գործել:

Կալանավոր Արմեն Թամարյանը ընդունվել է կարանտինային բաժանմունք և հոկտեմբերի 31-ին խցի պատուհանի մետաղյա ճաղավանդակից սավանը և ծածկոցի կտորները որպես պարան օգտագործելով՝  փորձել է ինքնասպանություն գործել կախվելու միջոցով,  ինչը կանխվել է ՔԿՀ աշխատակիցների կողմից:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, այդպիսով կալանավորը բողոքում  է իրեն առաջադրված մեղադրանքի դեմ՝  նախկինում 9  անգամ դատապարտված կալանավորը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին