▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան անգրագետ պատգամավոր ու գեներալ կա՝ կեսից շատը Արմավիրի մարզից են

Ասում են, Արմավիրի քաղաքապետ Խլղաթյան Ռուբոն ուզում է Արմավիրի մարզպետ դառնալ...
Այ մարդ, առանց այն էլ էս երկրում ինչքան անգրագետ պատգամավոր ու գեներալ կա՝ կեսից շատը Արմավիրի մարզից են...Ինչու՞ եք մեկով էլ ավելացնում...

...Մի քանի տարի առաջ Արմավիրում այդ մարզի բնակիչ տաղանդավոր մի անհատականության գրքի շնորհանդեսն էր: Ձայնը տվեցին քաղաքապետ Ռուբոյին:

Սկսեց խոսել.

- Ես, գործող քաղաքապետս շատ ուրախ եմ, որ մեր քաղաքում...
Դահլիճից մի անվանի մանկավարժ փոքր-ինչ բարձր, բայց գուցե ինքն իրեն, ասաց.

- Չունենանք քեզ պես գործողը, ավելի լավ է չգործող լինեիր...

Լևոն  Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին