▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչպես սնվել սեռական կյանքի որակը լավացնելու համար

 Ինչպես կսնվես, այդպես էլ անկողնում քեզ կդրսևորես: Սննվելու և սեքսի ախորժակները խիստփոխկապակցված են:

Վաղուց հայտնի է, որ սննդամթերքի տեսակից կախված է սեռական և վերարտադրողական կյանքի որակը: Սեքսուալ հաղթանակներ նվաճելու նպատակով հավանաբար շատերը փորձած կլինեն ավանդական բոլոր հայտնի հնարքները: Այս հարցում մեծ դեր ունեցավ հատկապես  Ֆելինիի «Ինն ու կես շաբաթ» էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը:

Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Այդ ձկներից են` կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաև մեր հանրահայտ իշխանը:

Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաև մրերը: Արևելքում ցայսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը` սիրո գիշերից առաջ: Այս կարգի ՙօգնական՚ է համարվում նաև անանասը:

Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբը և գազարը: Ընկույզը (հատկապես` սովորական, նուշը և պիստակը) պարունակում են վիտամինների և միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու. դրանք անփոխարինելի են հոգնածության և սթրեսների ժամանակ:

Շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը, իբր, խթանում է սեռական ցանկությունը և ուժեղացնում պոտենցիան: Սեքսոպաթոլոգները այս տեսակետի հետ կտրականապես համաձայն չեն: Հարբեցողությունը ՙստիպում՚ է մեր լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը` տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը: Ժամանակակից հետազոտությունները պարզել են, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո (հարյուր գրամից քիչ պակաս): Իսկ երկարատև հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության և անպտղության:

Թունդ ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաև մեծ քանակությամբ գարեջուր կամ գինի խմելը սպառում է ֆոլաթթվի պաշարները: Օրգանիզմում նրա պակասի ախտանշաններն են` դյուրագրգիռություն, մոռացկոտություն, թուլություն, հոգնածություն, հաճախակի լուծ, գլխացավ և սեքսուալ ակտիվության նվազում: Այնպես որ, ինքներդ որոշեք` խմե՞լ, թե՞ ոչ:

Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերությունից առաջ կուշտ փորով հաց ուտել, թեեւ շատ քաղցած լինելն էլ սխալ է: Չնայած հաստատված է, որ սեռական գրգռման ժամանակ սովի զգացումը ճնշվում է: Հարաբերությունից առաջ խորհուրդ է տրվում է թեթեւ սննունդ ընդունել: Ճիշտ սննուդ ընդունելու դեպքում, բնականաբար, կարող եք բարելավվել նաեւ սեռական ֆունկցիան: Առաջին հերթին  ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք: Այսինքն՝ ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդը՝ գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան: Սեռական ֆունկցիայի վրա դրական է ազդում  մսեղենը, ծովամթերքը, սունկը: Մսեղենը ցանկալի է լինի ոչ տապակած, այլ շոգեխաշած: Ի դեպ, հիշեք, որ սեռական ֆունկցիայի վրա վատ են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները՝ գազավորված հյութերը, թեյը, սուրճը եւ, իհարկե, ծխախոտը: Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանությամբ: Իսկ դրանցից ամենապետքականը սեռական ֆունկցիայի համար E վիտամինն է, որին, ինչպես ժողովրդի մեջ է ընդունված՝ անվանում են վիտամին սեքս: Վերջինն էլ շատ կարեւոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: Վիտամին E կա ցածրորակ հացերի մեջ, հացահատիկի, ընկույզ:

Սեքսուալ և վերարտադրողական ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ` ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու` Աֆրոդիտեի:

Նեխուր:  Աֆրոդիզիակների շարքում այս բույսը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարկիզա դե Պոմպադուրը, ով ՙանկողնային վագրուհի՚ էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում:

Ընկույզ: Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու և սերմնաբջիջների որակը լավացնելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ պնդուկը համարում են ՙկրքի կորիզ՚` իր գրգռիչ ազդեցության պատճառով: Հնդկաստանում է սիրային լավագույն ուտելիքներից է նաև մեղրով պիստակը:

Ռեհան: Այս հոտավետ բույսը ցայտուն կերպով ուժեղացնում է սեռական ցանկությունը` լիբիդոն: Այդ տեսակետից այն խորհուրդ է տրվում պարտադիր և հաճախակի օգտագործել 50-ն անց մարդկանց:

Սոխն ու սխտորը բոլոր ժամանակներում էլ հայտնի են եղել իբրև սեռական ցանկության խթանիչներ: Այդ պատճառով իրենց հայրենիքում` Եգիպտոսում, սոխն ու սխտորը սուրբ բույսեր են համարվում:

Մեղր: Ինչո±ւ է ամուսնական առաջին ամիսն կոչվում ՙմեղրամիս՚: Որովհետև մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մի ամիս շարունակ մեղրաջուր էին խմում` իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով: Մեղրը հրաշալի միջոց է սերմնաբջիջների ակտիվությունը խթանելու համար:

Սմբուկը, ինչպես նաև լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր և հագեցած: Կարևորը` ամեն ինչը` չափի մեջ և ճիշտ ձևով: Միևնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում, ընդհակառակը, կարող է ընկճել:  

Առողջ սերունդ և սեքսուալ ընտիր ախորժակ ունենալու համար ցանկալի է սննդակարդում ընդգրկել կաթնաշոռ, մեղր, ձու, ձուկ, հավի /տավարի/ միս: Հատկանշական է, որ վերոնշյալ սնունդը ցանկալի է ընդունել զատ-զատ և առանց հեղուկների հետ խառնելու, ինչպես սովորաբար մենք անում ենք: 

ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի
բժիշկ-սեքսոպաթոլոգ,
սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

Վրեժ Շահրամանյան

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին