▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հաղթահարել հետտոնական դեպրեսիան. life.panorama.am

life.panorama.am-ը գրում է, որ լարված նախատոնական պատրաստությունները, արձակուրդներն ու ամանորյա հրաշքի սպասումը կարող է մարդկանց մոտ հետտոնական դեպրեսիայի պատճառ դառնալ: Ընդ որում՝ հետտոնական դեպրեսիան հնարավոր է, ոչ միայն մեծահասակաների, այլև երեխաների մոտ:

Բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, Ամանորի գիշերը հրաշքի կամ անսովոր բանի են սպասում, առավոտյան սովորականից ուշ են արթնանում, տարատեսակ զվարճանքների են մասնակցում  և, բնական է, որ բուռն շաբաթից հետո բնականոն կենսակերպի անցնելը պետք է դժկամությամբ ընդունվի:

Հետտոնական դեպրեսիայից ազատվելու համար առաջնահերթ կարևոր է հոգեբանական պատրաստականությունը: Այսինքն՝ մարդը պետք է գիտակցաբար վերադառնա նախկին կենսակերպ՝ առավոտյան շուտ արթնանա, սահմանափակումներ մտցնի սննդակարգում և այլն:

Հետտոնական դեպրեսիայից արագ ազատվելու համար հոգեբանները խորհուրդ են տալիս բանան, նուռ, շոկոլադ ուտել, ինչպես նաև շատ զբոսնել: Երեխաների հետ պետք է զրուցել՝ հիշեցնելով դպրոցական ընկերների, լավ գնահատականների մասին: Իսկ հասուն մարդիկ պետք  է սթափ գնահատեն իրավիճակը՝ չէ որ առանց աշխատանքի ու աշխատավարձի ոչ մի հաճույք լիարժեք լինել չի կարող:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին