▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս են Սուրիկ Խաչատրյանին մարզպետ նշանակել.Փաշինյանը միացրեց ձայնագրությունը

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշմանը:

Նրա փաստմամբ՝ Հայաստանում գոյություն ունի ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի հրամանագիր, որի 90-րդ կետում ասվում է, որ կառավարության որոշումներն ընթանում են բաց քվեարկությամբ, եթե դրա օգտին քվեարկել են նիստին մասնակցող կառավարության անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:

«Կառավարության սեպտեմբերի 25-ի նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրության  մեջ նշվում է, որ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ: Կառավարությանը գրավոր հարցում էի ուղարկել, որպեսզի ստանամ քվեարկության արձանագրությունը, որը չի ուղարկվել: Անգամ հավաստիություն չեն ուղարկել, որ, ընդհանրապես, քվեարկությունը տեղի է ունեցել:Ի վերջո, քվեարկություն տեղի ունեցել է, թե՞ ոչ»,-հարցրեց պատգամավորը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանելով հարցին՝ նշեց, որ քվեարկությունը կատարվում է այնպես, ինչպես միշտ. հայտնում են՝ ովքեր են կողմ և դեմ:

Նիկոլ Փաշինյանը ձայնագրություն միացրեց, որից  պարզ  դարձավ, որ առաջարկվում է մարզպետ նշանակել Սուրիկ Խաչատրյանին: Վարչապետը հարցնում է ՝ կա՞ն հարցեր: Չկան: Մարզպետին նշանակում են ու շնորհավորում:

«Ոչ մի քվերակության, կողմի և դեմի մասին խոսք չի գնացել: Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ չի նշանակվել: Նա Սյունիքի մարզպետ չի և չի կարող լինել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը՝ a1plus.am 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին