▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ պիտի Հայաստանի վարչապետը շատ լավ իմանա ռուսերեն

Անկեղծ մի բան ասեմ: Որոշ լրատվամիջոցներ քննադատում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ռուսերենը, հրճվում են, խնդում:
Բայց ինչու՞:
Ինչու՞ պիտի Հայաստանի Հանրապետության վարչապետը շատ լավ իմանա ռուսերեն: Աշխարհում բազում լեզուներ կան, և պարտադիր չէ դրանց իմացությունը:
Իսկ Մեդվեդևը հայերեն գիտի՞, կամ գիտի՞ իր պաշտած ժողովրդի լեզուն՝ ադրբեջաներենը:
Իմ երկրի լեզուն հայերենն է:
Ու այսուհետև, անգամ ԵՏՄ շրջանակներում, հայ պաշտոնյաները պիտի հայերեն խոսեն:
Մյուսները չե՞ն հասկանում՝ թող սովորեն:
Կամ դիմեն թարգմանիչների օգնությանը:

 

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին