▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու էր տնից փախել գյումրեցի աղջիկը

Ինչպես արդեն հայտնել ենք, Գյումրիում 3 օր առաջ կորած 14-ամյա Քրիստինա Խաչատրյանը երեկ հայտնաբերվել էր Երևանում: Սակայն պարզվում է՝ մինչև Երևան հասնելը, աղջիկն անցած օրերի ընթացքում նաև Արարատի մարզում է եղել:

Իսկ թէ ինչու էր աղջիկը փախել հայրենի տնից ու քաղաքից և հասել նախ Արարատի մարզ, ապա` մայրաքաղաք, «Փաստինֆո»- ի տեղեկություններով, երկու հիմնական վարկած է շրջանառում:

Դրանցից առաջինի համաձայն` Քրիստինան ընկեր է ունեցել, որը զորակոչվել է բանակ: Աղջիկն էլ որոշել է գնալ նրան տեսության: Եվ քանի որ երիտասարդն Արարատի մարզի զորամասում է զինվորական ծառայություն անցնում, Քրիստինան Գյումրիից նախ այստեղ է եկել, ապա, Գյումրի վերադառնալու փոխարեն, մոլորվել ու հասել է Երևան:

Հաջորդ վարկածն արդեն բոլորովին ռոմանտիկ չէ: Դրա համաձայն՝ աղջիկը հարում է էմո շարժմանը: Եվ նրա՝ տնից փախչելու ու ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում շրջելու պատճառը հենց դա է եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Հիշեցնենք՝ Քրիստինային իրավապահները երեկ էին հայտնաբերել Երևանում, այն բանից հետո, երբ նա զանգահարել էր տուն, խոսել տատիկի հետ և խնդրել օգնել իրեն տուն վերադառնալ: Ի դեպ, հետաքրքրական է, որ, մեր ունեցած տեղեկություններով, աղջիկը տատիկին ասել էր, թե Գյումրիում է:
 
Սակայն հեռախոսազանգի միջոցով իրավապահները պարզել էին, որ աղջիկն իրականում ոչ թե Գյումրիից, այլ Երևանից է զանգահարել:
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/63133#sthash.XlhPVFA9.dpu
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին