▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Քրիստինե Պեպելյանը մեկնում ԱՄՆ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանի  «Շնորհակալ եմ» խորագրով  հայաստանյան համերգին պատրաստվելուն զուգահեռ մտածել ու հասկացել է, որ վաղուց Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդես չի եկել մենահամերգով. վերջինը եղել է 2006 թվականին:

Այս մասին գրում է  esyes.am -ն ու նշում, որ երգչուհին ԱՄՆ-ից մի շարք հրավերներ ունի, ինչի առիթով մոտ օրերս կմեկնի նահանգներ` նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու. «Մենահամերգին պատրաստվելը երկարատև աշխատանք է, շուտով կմեկնեմ ԱՄՆ կազմակերպիչների հետ խոսելու և պայմանավորվելու, որից հետո կսկսվեն աշխատանքները: Ուզում եմ հայաստանյան «Շնորհակալ եմ»-ը ներկայացնել նաև միացյալ նահանգներում բնակվող իմ հանդիսատեսին»,- ասել է  Քրիստինեն և հավելել, որ ձևաչափային առումով նույն համերգն է պատկերացնում:

Քրիստինեն նահանգների հանդիսատեսին, ամենայն հավանականությամբ, տարվա երկրորդ կեսին կներկայանա: «Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանում մենահամերգ ունենալու համար աշխատանքները սկսել էինք դեռևս մարտից, այսինքն՝ նույն էլ հիմա պետք է սկսել աշխատել, աշնանը մենահամերգով հանդես գալու համար»,- եզրափակել է երգչուհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին