▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է եղել ժամացույցի խանութների ցանցի սեփականատիրոջ ինքնասպանության պատճառը

1in.am-ը գրում է. Երեկ Նորք-Մարաշի Նորքի ամառանոցներ թաղամասի 282 տանը հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ հրազենային վնասվածքով։

Հայտնի է դարձել, որ նա Երևանում  ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանն էր։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան, ինչպես նաև գրություն, որում խնդրել էր իրեն չմեղադրել այդ քայլի համար։

Տղամարդու ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել, ինքնասպանության պատճառների մասին պաշտոնապես դեռ չի նշվում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, գործարարի ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին