▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձանից չծնված երեխաներին չեմ կարող սեփականիս պես… Լիլի Մորտոն՝ հղիության և խանդոտ ամուսնու մասին

Քանի որ օրերս համացանցը ողողվեց նրա հղիության լուրով, Լիլի Մորտոյի վերջին զրույցի գլխավոր թեման հենց դա էր, և հարցին՝ «Ի՞նչ զգացիք, երբ իմացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում», նա պատասխանեց․ «Մինչև հասկանալը ես դրան պատրաստ էի։ Գրեթե 6 ամսական է, բան չմնաց, անհամբեր սպասում եմ, երբ ես տեսնելու։ Շատ անհամբեր սպասում եմ իրեն։
Իմ կարծիքով՝ իմ կյանքում ամեն ինչ եղել է ժամանակին, ու այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը։
Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։
Դրանից 2-3 ամիս առաջ ինձ մոտ ամեն ինչ լավ էր, ես իմ սովորական օրն էի ապրում։ Չեմ կարող բացատրել՝ ինչ ա կատարվել ինձ հետ։ Բոլորը քնած էին, քնից արթնացել եմ, դուրս եկել բակ, գիշերվա ժամը 2-3-ն էր, հուսով եմ՝ ոչ մեկ չի լսել ինձ։ Սկսեցի շատ բարձր լացել, պապային հիշեցի, ոնց որ ուզենայի հետը խոսել…

Մեր սիրելի հայրենակիցները դեռ տեղյակ չեն, ես իրան արդեն պատրաստում եմ, որ իմանա՝ ում մոտ ա լույս աշխարհ գալիս։ Նախ՝ իրա մաման դաժան ա, ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ, արդար, իդեալական։

Ես փոքր ժամանակվանից իմացել եմ՝ ինչ եմ ուզում էս կյանքից։ Դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։ Դրանք կապված են և՛ իմ հետ, և՛ ինձանից ծնված երեխաների, որովհետև ինձնից չծնված երեխաներին շատ սիրում եմ իմ սեփական երեխաների պես։ Բայց բաներ կան, որոնք դու քեզ չես կարող թույլ տալ ու սահմանները անցնել՝ նրանց պարտադրել բաներ, որոնք դու ես պատկերացնում։ Ես կարծում եմ, որ իմ սեփական երեխային կարող եմ պարտադրել և պահանջել այն, ինչը որ ուզում եմ»։

Հարցազրույցի ընթացքում Լիլիին միացավ ամուսինը՝ բժիշկ և պրոդյուսեր Վադիմ Չանգլյանը։ Զույգը, քանի որ զրույցի ընթացքում դեռ չգիտեր երեխայի սեռը, ամուսինը նշեց, որ եթե աղջիկ լինի, վստահ է՝ Լիլին իր նման թիթիզ «Բարբի» է մեծացնելու։

Աշխատանքային գործունեության մասին խոսելիս Լիլին հավանական դադարի միտքը բացառեց՝ նշելով, որ տեսակով հանգիստ մարդ չէ և ունի նոր գաղափարներ, որոնք այս շրջանում պետք է իրականություն դարձնի։

«20 տարեկան չենք արդեն, 40 տարեկան եմ։ Այս կարգավիճակում էլ իմ էներգիան 2-3 անգամով շատացել է, որը պետք է ճիշտ օգտագործել…»։

Խոսք եղավ նաև ամուսնու սիրո ու խանդի մասին. «Երբ կինը ամուսնանում է, և ամուսինը սիրում ու խանդում է, ինչը փոխադարձ է, իհարկե հեշտ չէ։ Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին