Հալեպի հայաբնակ թաղամասերում բախումների հետևանքով նյութական վնասներ են արձանագրվել։
Վիրավորներ չկան, հայտնում է «Գանձասար» պարբերականը։ Հիմա քաղաքում հարաբերական անդորր է։ Մերթ ընդ մերթ կրակոցների ձայներ են լսվում։ Սննդամթերքի խանութները, փռերը, հիվանդանոցներն ու բանկերը բաց են։
***
|
Հալեպ քաղաքում Սիրիայի կառավարական ուժերի և քրդական խմբավորումների միջև երկօրյա լարված բախումների ընթացքում առնվազն 12 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ լքել են Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քրդաբնակ թաղամասերը, որոնք երեկ սիրիական բանակը ռմբակոծել է ՝ դրանք «փակ ռազմական գոտիներ» անվանելուց հետո։ Նշվում է, որ գործողությունը պատասխան է եղել այդ տարածքներում զինված խմբավորումների հարձակումներին և «միայն նպատակ ուներ պահպանել անվտանգությունը»։ |


