▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ մոտիվացնում է, երբ հայերի եմ տեսնում տրիբունաներում». Արման Ծառուկյան

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է Հայաստանը ներկայացնելու ու Ռուսաստանում ապրելու մասին։

«Ես սիրում եմ Ռուսաստանը։ Ինձ դուր է գալիս ապրել այնտեղ, ամբողջ կյանքս այնտեղ է անցել։ Սակայն բոլորին ասում եմ, որ ես ռուսաստանցի մարտիկ եմ, որը ներկայացնում է Հայաստանը։ Ինձ մոտիվացնում է, երբ հայերի եմ տեսնում տրիբունաներում, նաև Հայաստանի ու Ռուսաստանի դրոշները։ Նման պահերին հասկանում եմ, որ այդ երեկո ոչ ոք չի կարող հաղթել ինձ։ Ես կհասնեմ հաղթանակի կամ կմահանամ»,- հայ մարտիկի խոսքը մեջբերում է MMAFightingonSBN-ը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը ММА-ում անցկացրած 24 մենամարտում տարել է 21 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Նախորդ մենամարտը նա անցկացրել էր դեկտեմբերի 3-ին ամերիկյան Օսթինում կայացած UFC-ի Fight Night 233 մրցաշարում, որտեղ առաջին ռաունդում հաղթել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բենեյլ Դարիուշին։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին