▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կտա քեզ փետրվարի 20-ի հանրահավաքը

Քոչարյան-Սարգսյան «սուսերամարտի» արդյունքում առաջացած աղմուկն ինչպես մնացած գերաղմկահարույց թեմաները` Լիսկայի տան կրակոցները, Գյումրու ողբերգական դեպքերը ու մնացածները, հետզհետե պատվում են մոռացության թանձր մշուշով:  

Մեր ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ապացուցել է իր կարճ հիշողության ու 5000 դրամի հանդեպ թուլություն ունենալու փաստը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պատասխան հայտարարության մեջ (Ս.Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո), որը միանշանակ գրված էր անհայտ հռետորի կողմից, արծարծվում էին բազմապիսի պսեվդո-քաղաքական տերմիններ`ընդդիմության մոբիլիզացում, կոնսոլիդացում:

Հայտարարությունից հետո խոսվեց  նաև այն մասին, որ այս  քաղաքական իրավիճակը կանխատեսվել է ՀՀ առաջին հիմնադիր նախագահ` իր «հմուտ քաղաքական հոտառության արդյունքում», և ստեղծված իրավիճակից հետո մի քանի տոկոսով աճեց վերջինիս վարկանիշը:

Հետաքրքիր է, որ փետրվարի 20-ին կազմակերպվելիք հանրահավաքը իր ֆորմատով և նախատիպով միակը կարող է լինել 2008 թվականից հետո, երբ փողոց էին դուրս եկել հանրապետության բոլոր հակաիշխանական ուժերը:

Փոտրվարի 20-ի հանրահավաքին ամբիոնրի վրա կտեսնենք ընդդիմադիրի դրոշ բարձրացրած բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև ժողովրդի շարքերում կանգնած ակտիվիստներին, ովքեր ընդդիմադիրների ընդդիմադիրներն են:

Այսինքն` ականատես կլինենք նորագույն ժամանակների հայաստանյան ընդդիմադիր ներկայացուցիչների «փառատոնի»:

Մեծ հույսեր կապել պետք չէ այս հանրահավաքից, միայն կարելի է մասնակցել գեղագիտական հաճույք ստանալու նպատակով, Գագիկ Ծառուկյանի անըմբռնելի կենացային, Րաֆֆի Հովհաննիսյանի «աբիժնիկային» և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական լեկցիաների ոճով հնչող ճառերը վերլուծելու և հերթական ֆեյսբուքյան գրառումները կատարելու համար:

 

Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին