▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ կա տանը, որի բանալիները տարել էին ԲՀԿ-ական պատգամավորի հարձակման ենթարկված որդու մոտից

«Հրապարակը» գրում է, թե ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանի որդու` Հայկ Ախոյանի վրա հարձակված, մի քանի անգամ էլեկտրաշոկի ենթարկած անձինք իրենց հետ տարել են ոչ թե հարսանիքից վերադարձած Հ. Ախոյանի դրամապանակը, այլ` տան բանալիները:

Ի դեպ, հետաքրքիր է, որ Արագած Ախոյանն ունի անտիկվարիատի, արվեստի գործերի, նկարների մեծ ու հարուստ, Հայաստանում եզակի համարվող հավաքածու՝ սկսած մ.թ.ա. բրոնզե դարից մինչեւ մեր օրեր, տասնիներորդ դարի ճանաչված ֆրանսիական քանդակագործների աշխատանքներ:

Նրա հավաքածուի մեջ է նույնիսկ բանտային այն խցի բանալին, որտեղ պահվել է Չարենցը, գրամոֆոնների թանկարժեք հավաքածուի մեջ ուրույն տեղ ունի «Հիտլեր-ռադիոն»` պատերազմի տարիների ֆաշիստական Գերմանիայում արտադրված ռադիոյի գրեթե գեղագիտական նմուշ: Որոշ ԲՀԿ-ականներ չեն բացառում, որ հնարավոր է այդ անձինք  էլեկտրաշոկն օգտագործել են, որպեսզի բանալիները կարողանան գտնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին