▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հաշտության մասին է խոսքը .Ուրիխանյանը՝ Սարգսյան-Ծառուկյան հանդիպման մասին.galatv.am

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, թե Երեւանի քաղաքապետարան նոր հայտ են ներկայացրել՝ փետրվարի 23-28-ը Ազատության հրապարակում նախատեսվող հանրահավաքներն արտոնելու համար. «Մենք ինչ գործողություն իրականացնում ենք, օրինական ենք իրականացնում, դրա համար նախապես գրություն ենք ուղարկել՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար փետրվարի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին եւ 28-ին»,- նշել է Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք երեկ ուշ երեկոյան ԲՀԿ առաջնորդը հանդիպում է ունեցել Մոսկվայից շտապ Հայաստան ժամանած «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:

Հիշեցնենք, որ նման տեղեկություն, որ վերջիններս Մոսկվայից ժամանել  են ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդներին հաշտեցնելու նպատակով, տարածում են Բաղրամյան 26-ին հարող լրատվամիջոցները:

Վահե Էնֆիաջյանն արձագանքել է. «Ես ինքս նման տեղեկություն անձամբ չունեմ»: Նշենք, որ հիմա էլ  խոսվում է այն մասին, որ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանն այսօր արդեն հանդիպել  են  Սերժ Սարգսյանի հետ:

ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւս մեզ հետ զրույցում ասել է, որ նման տեղեկություն չունի: Անդրադառնալով իշխանությունների հետ հաշտության գալու մասին լուրերին էլ՝ շեշտեց հետեւյալը.

«Ի՞նչ հաշտության մասին է խոսք գնում, մենք երբեք չենք թույլ տվել մեզ եւ որեւէ մեկին էլ թույլ չենք տալու օրենքից դուրս եկող կամ  առհասարակ «մարտական» գործողություն: Իրադարձությունների սրացումը, ժողովրդի զայրույթի ու դժգոհության պատճառն իշխանությունն է՝ իր ապակառուցողական քայլերով»,- նշել է Տ. Ուրիխանյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

 

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե Երեւանի քաղաքապետարան նոր հայտ են ներկայացրել՝ փետրվարի 23-28-ը Ազատության հրապարակում նախատեսվող հանրահավաքներն արտոնելու համար. «Մենք ինչ գործողություն իրականացնում ենք, օրինական ենք իրականացնում, դրա համար նախապես գրություն ենք ուղարկել՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար փետրվարի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին եւ 28-ին»,- նշեց Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք երեկ ուշ երեկոյան ԲՀԿ առաջնորդը հանդիպում է ունեցել Մոսկվայից շտապ Հայաստան ժամանած «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:
Հիշեցնենք, որ նման տեղեկություն, որ վերջիններս Մոսկվայից ժամանել  են ԲՀԿ եւ ՀՀԿ առաջնորդներին հաշտեցնելու նպատակով, տարածում են Բաղրամյան 26-ին հարող լրատվամիջոցները:
Վահե Էնֆիաջյանն արձագանքեց. «Ես ինքս նման տեղեկություն անձամբ չունեմ»: Նշենք, որ հիմա էլ  խոսվում է այն մասին, որ Կարեն Կարապետյանն ու Սամվել Կարապետյանն այսօր արդեն հանդիպել  են  Սերժ Սարգսյանի հետ:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը եւս մեզ հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն չունի: Անդրադառնալով իշխանությունների հետ հաշտության գալու մասին լուրերին էլ՝ շեշտեց հետեւյալը.
«Ի՞նչ հաշտության մասին է խոսք գնում, մենք երբեք չենք թույլ տվել մեզ եւ որեւէ մեկին էլ թույլ չենք տալու օրենքից դուրս եկող կամ  առհասարակ «մարտական» գործողություն: Իրադարձությունների սրացումը, ժողովրդի զայրույթի ու դժգոհության պատճառն իշխանությունն է՝ իր ապակառուցողական քայլերով: Այսինքն նրանք պետք է միջոցներ ձեռնարկեն, մենք ուղղակիորեն իրականացնում ենք քաղաքական կուրս, որը տանում է համակարգային փոփոխությունների, իշխանափոխության եւ սահմանադրական իբր ռեֆորմի թույլ չտալուն: Եթե նրանք գնում են, եւ դա ակնհայտ երեւում է այս օրերի ընթացքում, քաղաքական բանավեճի հարթությունից տեղափոխում են վարչական, ուժային եւ այլ մեթոդներով քաղաքական հաշվեհարդարի, մարտական գործողությունների տիրույթ, ապա իրենք էլ պետք է գնան հաշտության»,- նշեց Տ. Ուրիխանյանը:
 ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, թե Երեւանի քաղաքապետարան նոր հայտ են ներկայացրել՝ փետրվարի 23-28-ը Ազատության հրապարակում նախատեսվող հանրահավաքներն արտոնելու համար. «Մենք ինչ գործողություն իրականացնում ենք, օրինական ենք իրականացնում, դրա համար նախապես գրություն ենք ուղարկել՝ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու համար փետրվարի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին եւ 28-ին»,- նշեց Վահե Էնֆիաջյանը: ԲՀԿ-ական պատգամավորից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք երեկ ուշ երեկոյան ԲՀԿ առաջնորդը հանդիպում է ունեցել Մոսկվայից շտապ Հայաստան ժամանած «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանի եւ Երեւանի նախկին քաղաքապետ, ներկայումս ռուսական «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին