▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են ուզում Ծառուկյանից. «Ժամանակ»

«Ինչո՞ւ է անակնկալի եկել ՀԱԿ-ը, եթե դեռեւս հոկտեմբերի 24-ի հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր շտաբների մասին եւ միեւնույն ժամնանակ հայտարարել, որ նստացույց չի լինելու, եւ նման որոշումները պետք է լինեն կոնսենսուսային: Հոկտեմբերի 24-ին Ծառուկյանի ելույթից հստակ էր, որ ԲՀԿ-ն խուսափելու է կտրուկ քայլերից եւ նախընտրելու է ժամանակի մեջ գործողությունները, որի համար լավագույն մանեւրի հնարավորությունը շտաբների գաղափարն է, երբ մի կողմից՝ միշտ մնում է գործի տպավորություն, իսկ մյուս կողմից՝ դադար, ժամանակ շահելու հնարավորություն:

ՀԱԿ-ի հայտարարության, այսպես ասած, մարտավարական հիմքերը դեռեւս հոկտեմբերի 24-ին էին առկա, եւ ուրեմն ինչո՞ւ ՀԱԿ-ը լռեց մինչեւ նոյեմբերի 8-ը: Առավել եւս, որ այսպես ասած՝ մարտավարական առումով ԲՀԿ-ն ոչ մի արտառոց բան չէր արել, եւ ընդամենը Ծառուկյանը հանձնարարել էր գործնական քայլեր անել հոկտեմբերի 24-ին հայտարարածի ուղղությամբ:

Կնշանակի՝ ՀԱԿ-ի իրական մտահոգությունն այլ է, եւ չի բացառվում, որ ՀԱԿ-ը կասկածներ ունի Ծառուկյանի, այսպես ասած, «ինքնուրույն» գործողությունների եւ այլեւայլ համաձայնությունների կապակցությամբ, իսկ հանրահավաքների հարցը պարզապես փորձում է դարձնել նրա դեմ ճնշման կամ շանտաժի միջոց:

Թե ում հետ են եղել կամ կարող էին լինել Ծառուկյանի համաձայնությունները առանց եռյակի՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ դրանք Սերժ Սարգսյանի հետ են եղել, սակայն հնարավոր է նաեւ այն տարբերակը, որ Ծառուկյանը ինչ-որ պայմանավորվածություններ է ձեռք բերել Մոսկվայի հետ»։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին