▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են ամեն անգամ էդ տղուն վատություն անում...«Հրապարակ»

«ԲՀԿ-ում գործարարների մոտ «մե քեֆ, մե ուրախություն» է: Քանզի մինչեւ Սերժ Սարգսյան-Ծառուկյան հանդիպումը կարծում էին, թե վերջնական որոշված է՝ ԲՀԿ-ն գնում է ինքնամաքրման, եւ գործարար պատգամավորների այն  շերտը (Բելաջիոյի Գրիշ, Յուվեցի Կարո, Շրջկոոպի Աբո...), որոնք իշխանություններին եւ Սերժ Սարգսյանին «սիրում» են համարյա Ծառուկյանի չափ, պետք է դուրս գան ԲՀԿ խմբակցությունից, որովհետեւ ԲՀԿ-ն պատրաստվում էր հայտարարել, որ այլեւս ընդդիմություն է, ինչի առնչությամբ ամենամեծ տագնապն ուներ Ծառուկյանի մյուս խնամին՝ ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանը: Վերջինիս որդին Աբովյանի քաղաքապետն է, եւ ԲՀԿ-ի ընդդիմություն հռչակվելու դեպքում առաջին «ուդառը» նա էր ուտելու:
 «Էս անգամ էլ պրծանք»,- արեւավառ ժպիտով ասաց մեզ հետ զրուցող ԲՀԿ-ական գործարարը։ «Ես չեմ հասկանում, Քոչարյանն ու Լեւոնն ուզում են իշխանափոխություն անեն, թող անեն, ի՞նչ են ամեն անգամ մեզ կրակը գցում, էդ տղուն վատություն անում»։ «Տղեն» Գագիկ Ծառուկյանն է»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին