▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է սա, եթե ոչ գազային ախմախություն

Սերժ Սարգսյանը ԵԿՄ այսօրվա համագումարում ասում է, թե քննարկումների ժամանակ ոչ ոք կասկածի տակ չի դրել Ռուսաստանից ստացվող գազի գնի շահեկան լինելը:

ԱԺ-ում ասել եմ, հիմա էլ եմ կրկնում. Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Իրանից Հայաստան մուտք գործող գազի հազար խորանարդ մետրը սահմանին արժե 181 դոլար (տես 1-ին comment-ը):

Մինչդեռ Հայաստանն իրանական գազը չի գնում սեփական կարիքների համար եւ այդ նպատակով գազ է ներմուծում Ռուսաստանից, որը սահմանին արժե 189 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց:

Այսինքն՝ ռուսական գազը ութ դոլարով թանկ է իրանական գազից:
Ընդ որում, Հայաստանը նման <զեղչի> հասել է <Հայռուսգազարդի> 20 տոկոս բաժնեմասը Ռուսաստանին հանձնելով:

Մաքսային միությանն անդամագրվելը եւ գազային տխրահռչակ պայմանագիրն էլ Հայաստանին կարող են տասնյակ տարիներով զրկել Իրանից ավելի էժան գազ ներմուծելու հնարավորությունից:

Ի՞նչ է սա, եթե ոչ գազային ախմախություն:

Նիկոլ Փաշինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին