Ի՞նչ է կատարվում Մայր Աթոռում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Ամենայն հայոց կաթողիկոսն այս պահին Վեհարանի տարածքում է. Նշենք, որ տարբեր մարզերից ոստիկանական հսկայական ուժեր են կուտակվել Մայր աթոռի տարածքում։
Դիտեք նաև՝
***
***
|
«Ի՞նչ վտանգ կա, որ մեծաթիվ ոստիկաններ են բերվել»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողն այս հարցն ուղղեց ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։ «Եկեղեցու հոգևոր հայրերը վտանգ չեն ներկայացնում, անհրաժեշտությունից ելնելով ենք ճանապարհը երկու մասի բաժանել։ Սա անհրաժեշտություն է հասարակական կարգ ապահովելու համար։ Թույլ տվեք վերջացնեմ, կմոտենամ, բոլոր հարցերին սպառիչ կպատասխանեմ»,- ասաց ՆԳՆ տեղակալ Արամ Ղազարյանը՝ չպատասխանելով լրագրողների հարցերին։ *** |
Բարձրաստիճան ոստիկանները Մայր աթոռի մուտքը փակել ու հրահանգներ են տալիս ենթականերին
Դիտեք նաև՝
Դեպի Էջմիածին տանող ճանապարհը լի է ոստիկանական մեքենաներով
Տեսանյութը տարածել է Վաղարշապատի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը


