«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը թելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Փաշինյանի ամերիկյան այցի տխուր վերջաբանը: Տպավորություն է, որ ԱՄՆ փոխնախագահը սելֆի է անում Սպիտակ տուն այցելած տուրիստի հետ»: |
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայության համար ցավոք, այսօր ԱՄՆ փոխնախագահն էլ իր աչքով տեսավ Հայաստանի կառավարչին։
Ավելի ճիշտ մեկին արագ մտցրեցին իր աշխատասենյակ, կայծակնային արագությամբ նկարեցին ու տարան։ Այնքան արագ, որ մարդը չհասցրեց աշխատասեղանի վրայի անձեռոցիկը մի կողմ դնի նկարվելուց»։
Ակտիվիստ Արամ Մանուկյանն էլ գրել է․
«Ասումա էտ ամերիկացին իմացելա պիցցա բերող առաքիչնա էկել, դրա համարա դուռը բացել․․․Ու չի մերժել հետը նկարվելու խնդրանքը»։
Հավելենք, որ Արամ Մանուկյանը ներկայացրել է նաև կոլաժների շարքը, որին կարող եք ծանոթանալ տեսանյութում։
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն էլ գրել է․ «Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա։ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում: Իր համար՝ նույնպես»։