▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց կբացահայտվի»․ Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

«Ինչ վերաբերում է գործակալական ցանցերի հնարավոր բացահայտմանը, ես մեծ հույս ունեմ, որ մի մեծ գործակալական ցանց, այնուամենայնիվ, կբացահայտվի, բայց ցավս այն է, որ, ենթադրաբար, այդ գործակալական ցանցը ՀՀ հատուկ ծառայությունների հետ չի, որ աշխատում է, ու հետևաբար, այդ ցանցի անունները ՀՀ հատուկ ծառայություններում չի, որ գրված են։ Ես հույս ունեմ, որ մի ուրիշ երկրի՝ տարիներ հետո գաղտնազերծման ժամանակ, ամեն դեպքում, այդ անունները երևան կգան։ Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ թե ի՞նչ միֆական բաներ են ոչնչացվում, ես կառաջարկեմ, որ մենք գանք ու հանգենք այն պատասխանին, թե, վերջիվեջո, հեղափոխության հասունացման ու վերջնականացման փուլում, ո՞վ, այնուամենայնիվ, ձեզնից կամ ձեր կոալիցիոն գործընկերներից ԱԱԾ-ից գողացավ մարտի 1-ի հետ կապված որոշ փաստաթղթեր»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը՝ ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն տալու օրենքի նախագծի քննարկման ժամանակ:

ՔՊ-ականներից ևս երկուսի ելույթը՝ տեսանյութում։ 

Հավելենք, որ իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է Նիկոլի կողմից ԱԱԾ արխիվային նյութերը ոչնչացնելու հնարավորության մասին նախագիծը:


Նախագծով.
1. Նիկոլական իշխանությունը հնարավորություն է ստանում ցանկացած ժամանակ ոչնչացնել ԱԱԾ արխիվային նյութերը, ինչը, բնականաբար, հետագայում դժվարացնելու է մի շարք հանգամանքների պարզաբանումը (օր. Նոր Օմեգաների բացահայտում, 44-օրյա պատերազմի վերաբերյալ մի շարք նյութեր և այլն):
2. Նյութերի ոչնչացման լիազորությունը նախագծի համաձայն կարող է իրականացվել ցանկացած պաշտոնատար անձի միանձնյա որոշմամբ, քանի որ նախագծի «այլ իրավական ակտերով» ձևակերպումը իրենից ենթադրում է անգամ փոքր գյուղական համայնքի ավագանու որոշում:
3. Սրանով փաստացի հնարավորություն է ստեղծվում ոչնչացնել ամբողջ արխիվային նյութերը, ներառյալ օրինակթշնամական երկրների գործակալական ցանցերի և այլնի վերաբերյալ:
4. Թերևս օրենքի կարմիր գիծն է ` ինֆորմացիան զրոյացնել և չդատվել»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին