▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսադրող է, որ Հայաստանի պատմության ողբերգական այս փուլում գերակշռում են Վարդանյանի և նրա ընտանիքին քաջալերող խոսքերը

Նարեկ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ռուբեն Վարդանյանի շուրջ ստեղծված իրավիճակը համարժեք է հայ քաղաքական իրականության 30 ամյա պատմությանը՝ բնույթով քաոտիկ, բովանդակությամբ՝ նոսր, ցանկություններում գուցե անկեղծ, գործողություններում՝ անփույթ և հախուռն: Քաղաքականություն մուտք գործելով խիստ անբարենպաստ ու գիշատիչ պայմաններում, Վարդանյանը մոռացավ դրա առաջին կանոնը. յուրացնել այն միջավայրը, որտեղ նախատեսում էր իր գործունեությունը, չկարողացավ թափանցել Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունների խորքը, և իմ սուբյկետիվ գնահատմամբ՝ այդպես էլ մինչև վերջ չպատկերացրեց Ղարաբաղի հարցի բուն էությունն ու նարատիվը (նույնիսկ վերջին ողբերգական իրադարձություններից հետո նա շարունակում էր անկախություն պահանջել Արցախի համար):

Վարդանյանի գլխավոր թերությունը հետևյալն էր. մուտք գործելով քաղաքականություն, նա այնդպես էլ չդարձավ/չկարողացավ/ չուզեց (ինչպես կուզեք) դառնալ քաղաքական գործիչ, գտնվելով խիստ պոլիտիզացված միջավայրում, նա հրաժարվեց դատողական մտասևեռումից, համառորեն որդեգրելով սփյուռքահային հատուկ հուզական դրամատիզմը, որտեղ հերոսի պայքարը նախևառաջ ինքն իր, ապրած կյանքի, վարած կենսակերպի և դրա փոփոխության հետ է: Հանձն առնելով ոտքից գլուխ քաղաքական պռոբլեմ, նա շարունակեց երևույթներին նայել առասպելականության տեսանկյունից, ինչը իհարկե անհրաժշետ, բայց ոչ բավարար նախապայման է քաղաքականության համար: Շատ շատերի նման նա էլ Արցախը պատկերացնում էր սոսկ արժեքային / բոհեմական բնութագրով, շեշտադրում էր հնամենի քաղաքակրթության ֆենոմենը, մոռանալով, որ քաղաքակրթությունը իր մեջ կարող է խժռել մի ուրիշ քաղաքակրթություն, սնուցել տարբեր հանրություններով ու վերջնարդյունքում ունենալ լռիվ այլ պատկեր:

Այժմ Ռուբեն Վարդանյանին պաշտպանելու է այն սուբյեկտը, ում գործողությունները Ռուբեն Վարդանյանը որակել է որպես «դավաճանություն»: Այդ սուբյեկտը հանձ կառնի նրա պաշտպանությունը միջազգային տարբեր ատյաններում, որովոհետև օբյեկտը, որ ենթադրվում էր, որ դա պիտի աներ, հրաժարվել է նրանից, կամ ցայս պահը սակարկում է նրա անձնագիրը: Քաղաքականության մեջ չկան մշտական «դավաճաններ», քաղաքականությունը ստատիկ չէ, այն սիստեմատիկ գործողությունների սիմբիոզ է, որտեղ անձնազոհությունը պետք է գալիս մեկ անգամ և վերջնական: Պերմանենտ անձնազոհությունը արվեստի, մշակույթի կատեգորիա է, բայց ոչ քաղաքական:

Հուսադրող է, որ Հայաստանի պատմության ողբերգական այս փուլում գերակշռում են Վարդանյանի և նրա ընտանիքին քաջալերող խոսքերը: Համբերություն վերջիններիս, իսկ Ռուբենին շուտափույթ ազատում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին