Հոգիների հանգստության համար աղոթք դատական նիստերի դահլիճում․ Այսօր Ապրիլյան Քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է
Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Դիտեք նաև՝
|
«Այստեղ քրեական գործ չկա, սա ժամանակի ձգում ա, պիտի ձգենք մինչև հունիսի 7-ը, հունիսի 7-ից հետ նոր կթույլատրեն, կպարզվի, որ այստեղ գործ չկա»,- այսօր Բագրատ Սրբազանի և մյուսների դատական նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը։ «Դա ընդամնեը ծրագիր է, որը պիտի իրականացվի։ Հունիսի 7-ին ընտրություններ է, մինչև հունիսի 8-ը Սարգսյան Արթուրը պիտի մնա տնային կալանքը տակ, Սրբազանը պիտի մնա կալանքի տակ, որովհետև սա խնդիր է, որն դրված է իսկզբանե։ Երբ ժամանակին Նիկոլ Փաշինյանին Մնացական Մարտիրոսյանը դատում էր, Փաշինյանն ասում էր՝ ստեղ ինքը չի նստած, ստեղ Սերժ Սարգսյանն ա նստած, հիմա տպավորություն ա, որ որոշումները կայացնում ա Նիկոլ Փաշինյանը, ոնց ասում ա՝ տենց հերթականությունը գնում ա»,- հավելեց նա։ ***
|


