▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԺԿ-ն հերքում է․ ԴՕԿ կուսակցության հետ համագործակցության համաձայնություն չկա

Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը հերքում է ԴՕԿ կուսակցության հետ համագործակցության մասին տեղեկությունը։

Նշենք, որ այսօր ԴՕԿ Կուսակցության շտաբի պետ,փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարել էր, թե համագործակցության առաջարկությունն ընդունված է՝ հրապարակելով  Վարդան Ղուկասյանի եւ  Ստեփան Դեմիրճյանի լուսանկարները։ Ընդ որում, այս հայտարարությունը հրապարակվել էր նաեւ ԴՕԿ կուսակցության ֆեյսբուքյան էջում։ 

«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան  Հայաստանի ժողովրդական կուսակցությունից հայտնել են, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և նման համաձայնություն չկա։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին