▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ համագումարն ամենաանհետաքրքիրն էր Մելիք-Ադամյան «փողոցի» ողջ պատմության մեջ. «Հրապարակ»

«Առաջին հայացքից կլորիկ թիվ հիշեցնող ՀՀԿ համագումարն ամենաանհետաքրքիրն էր Մելիք-Ադամյան «փողոցի» ողջ պատմության մեջ. չինովնիկները վտառներով լցվում էին դահլիճ, գրեթե ոչ մի օդիոզ ֆիգուր. չկար Ալրաղացի Լյովը, Արզաքանցյանը, նույնիսկ` Վարդանիկը: Չկար Ռուբեն Հայրապետյանը (Նեմեցը), որը նախորդ համագումարներին միջանցքներում ճեմում, տեր ու տնօրինություն էր անում Լիմինդրովիչի հետ (Լֆիկն աննկատ եկավ-գնաց):

Ի դեպ, չկար նաև ԳՄ անդամ Կարեն Կարապետյանը: Որոշ տեղեկություններով, նա այս օրերին Գերմանիայում է: Չկային նորանշանակ նախարարներից սուպեր-նախարար Գագիկ Խաչատրյանը, անսուպերներից` առողջապահության Մուրադյանը: Ամենաէկզոտիկը ՀՀԿ համագումարում դեռ «պախմելից» դուրս չեկած ԱԺ «հարբածներն» էին. Շմայսը, իրենից «դավոլնի», կանգնել էր ՄՀՀ մուտքի դռների մոտ` նախահարձակ պոզայով, լրագրողներին, հենց մոտենում էին, «տեղն էր դնում». Աշոտ Արսենյանը ՀՀԿ-ականների արանքով այնքան արագ թափանցեց դահլիճ, որ լրագրողները չհասցրին հարց տալ:

«Տոլերանտ» Հովիկ Աբրահամյանն ինքնագոհ քայում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողքից` ցուցադրաբար պաշտպանելով նրան լրագրողներից, Գալուստ Գրիգորիչը ներկա էր իր թիկնազորի ողջ հմայքով ու շուքով. մոտ 3 հոգի, նրան իրենց մեջ առած, տանում էին Սերժ Սարգսյանին դիմավորելու, երբ մոտեցանք հարց ուղղելու, թիկնապահը հետ մղեց: Գրիգորի՜չ, Ձեր թիկնապահներն սկսել են լրագրողներին ճնշել՝ արագ խաբար տվեցինք: Գրիգորիչը բավական զուսպ հասկացրեց թիկնապահին` չանել, հարցրինք` չե՞ք պատրաստվում ԱԺ նախագահների ակումբ ստեղծել: «Ես պատրաստվում եմ մամուլի ակումբ ստեղծել»,- անկեղծացավ Գրիգորիչը: Իսկ կառավարության ծրագրի քննարկմանը ծիրան-ծիրան դահլիճում նստած պատգամավորներին կանչեցի՞ք, պատժեցի՞ք: «Այ, դրա համար էլ ուզում եմ մամուլի ակումբ ստեղծեմ, որ լրագրողներդ բանսարկությամբ չզբաղվեք. ծիրան չի՛ եղել»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին