▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետը և Ռուսաստանի Դաշնության նախագահը վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի՝ քննարկել են նաև Հայաստանի կողմից «Իսկանդեր» համակարգի կիրառման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությունը:

Այս հարցը «Արմենպրես»-ի հետ զրույցում պարզաբանել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: «Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել: Ավելին, վարչապետի հայտարարությունը ոչ մի կապ չունի ռազմական և ռազմարդյունաբերական համագործակցության ոլորտում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բովանդակության ու որակի հետ: Կասկած չի հարուցում և այն հանգամանքը, որ ռուսական զենքը լավագույններից է աշխարհում: Հայաստանի Հանրապետությունը շարունակում է սերտ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ՝ ռազմական արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում և մտադիր է քայլեր ձեռնարկել այն էլ ավելի խորացնելու ուղղությամբ»,-նշել է Գևորգյանը:

Կարդացեք նաև՝«Իսկանդեր»-ների կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին

 

ՌԴ Պետդումայում պատասխանել են Փաշինյանի` «Իսկանդեր» համալիրի անարդյունավետության մասին հայտարարությանը

Փաշինյանը փաստացի խոստովանեցոր տղաներին պատանդ է թողել Ադրբեջանում Աշոտյան

Հիմա էլ մեր զենքն է վատը. 2 տարի ժամանակ ունեիրգնեի՛ր քո ցանկացած զենքերըՍոլովյովը՝ Փաշինյանին

Պետդումայում Փաշինյանին կոչ են արել ներողություն խնդրել ռուսական «Իսկանդերների» որակի վերաբերյալ բողոքների համար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին