▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ կառավարության ուղարկած 400 տոննա հումանիտար բեռը 2 ամիս անց հետ է վերադառնում

Հայաստանի կողմից ուղարկված մարդասիրական բեռներ տեղափոխող մեքենաները վերադառնում են։

Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել էին Սյունիքի Կոռնիձոր համայնք ու արդեն երկու ամիս կանգնած էին այդտեղ։

«Արցախի վերջնական հայաթափումն սկսվեց։ Հումանիտար օգնության ավտոշարասյունն այդպես էլ չհասավ Արցախ, և Հակարի կամրջի մոտից քիչ առաջ բեռնատարները սկսեցին վերադառնալ»,- թելեգրամյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին