▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՀ կառավարության էլփոստի համակարգը կոտրվել է, տվյալների արտահոսքը վաճառքի է հանվել»․ Գոհար Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Համաձայն կիբերանվտանգության ոլորտում հայտնի ալիքներից մեկի՝ Հայաստանի կառավարության էլեկտրոնային փոստի համակարգը կոտրվել է, ինչի արդյունքում ստեղծվել է մեծածավալ տվյալների արտահոսք, որը վաճառքի է հանվել տարբեր կիբերհանցագործական ֆորումներում։
Ըստ տարածված տեղեկատվության՝ արտահոսքը ներառում է պետական զգայուն հաղորդակցությունների մոտ 8 միլիոն ֆայլ։
Իրավասու պետական մարմինները պետք է հնարավորինս կարճ ժամանակում հերքեն կամ հաստատեն այս տեղեկությունը, իսկ հաստատելու դեպքում՝ իրականացնեն համաչափ գործողություններ՝
1․ կատարված պատճառված վնասը գնահատելու,
2․ մաքսիմալ նվազեցնելու,
3․ մեղավորներին բացահայտելու և

4․ պատասխանատվության ենթարկելու համար։
Եթե այս տեղեկատվությունն իրական է, սա հերթական լրջագույն ահազանգն է, որ վտանգված ու պաշտպանված ՉԵՆ մեր անձնական տվյալները, պետական ու ռազմական գաղտնիություն ենթադրող փաստաթղթաշրջանառությունը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին