▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր է՝ մեր պատգամավորներից Նոր տարուն ով ում տուն է գնացել կամ` ով ում է զանգել առաջինը շնորհավորել

Օրինակ՝ ՀՀԿ-ի կանայք, եթե ոչ բոլորը, ապա գոնե շատերը, (էս շեշտեմ, որ գլխիս թեմա չգա LoL) առաջինը կշտապեին գնալ կամ ով էլ քաղաքում չէր լինի, զանգել շնորհավորել ՀՀԿ-ի ամենակարկառուն ու գլխավոր կնոջը... այո՛, կռահեցիք, Tobacco-ին... դե լավ, կատակ արի, ուսուցչուհուն նկատի ունեի... մի խոսքով՝ էն մեջտեղում ձախից երրորդը նստող վեհաշուք տիկնոջը...

ԲՀԿ-ի կանանց մոտ նման խնդիր չկա, որովհետև էնտեղ կին, թե տղամարդ, առաջինը շնորհավորելու են իրենց երկու կանանցից մեկին, ու արդեն պարզ ա, թե որ մեկին... Ու հլը դուխ անեն առաջինը իրեն չշնորհավորեն, կայլընտրաքլնգվեն կառավարության նման:

Իսկ այ ԲՀԿ-ի ջահելական-այլընտրափիլիսոփայական եռաթևում էդ օրը ամբիցիախառը կլիներ մի քիչ, որովհետև 12-ը խփելուց հետո ամեն մեկը կսպասեր, որ իրեն առաջինը զանգեն շնորհավորեն. «էդ էր պակաս, ես իրենց զանգեի, պետք ա թող իրենք ինձ զանգեն, ես ավելի շատ ելույթ եմ ունեցել, քան իրենք, ու ինձնից ավելի շատ են ինտերվյու վերցրել, քան իրենցից, իմ մասին էլ մամուլը ավելի շատ ա բամբասագրել, քան իրենց»,-կմտածեր նրանցից ամենաէնմեկը...

Ժառանգության պատգամավորներից աչքիս ավելի շատ հները իրար շնորհավորած լինեն, քան նորերը... կամ էլ թազեքը շնորհավորել են, բայց էլի հներին:

ՀՅԴ-ից դե, բնակաբար, բոլորը շնորհավորած կլինեն նախևառաջ մի հոգու՝ ընկեր դեսպանին... ոչ, ամանորը չէ, դեսպան դառնալը, հետո արդեն Ռուստամյանի Նոր տարին' որպես խմբակցության ղեկավար:

ՀԱԿ-ում համարյա նույն վիճակը կլիներ, ինչ Ժառանգությունում

ՕԵԿ-ը կարևոր չի, անցանք

Ու վերջում դե, իհարկե, համարյա ամբողջ ԱԺ-ով միասին կայցելեին Մոնումենտի այգու դիմացի էն մեծ, շքեղ ու հլը մինչև հիմա կառուցվող առանձնատունը, կտեսնեին տան տերը տանը չի, դրսերում ա (ոնց հասկացա) ու ստիպված City-ից առած կոնյակն ու SAS-ից առած բամբանեռկան թևերի տակ դրած կգնային Գալուստենց տուն...)))

 

Վահե Մակարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին