▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր է՝ կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

/filemanager/uploads/2021/04/week-2/Erablur.jpg

«Հետաքրքիր է կա՞ բանաստեղծություն, որը կբացատրեր պատերազմի ավարտից 7 ամիս անց զոհերի թվի գաղտնի պահելը։

Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին։

Գուցե նովե՞լ՝ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին։

Իսկ պատմվա՞ծք՝ անտառներում փտող մեր եղբայրների մարմինների մասին:

Կա՞ վեպ, որ կթեթևացնի գերիների տանջանքը։

Եվ ամենակարևորը. ինչո՞ւ ենք մենք այս ամոթի ու խայտառակության պատմությունը գրում մեր արյամբ ու արցունքներով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին