▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում է որպես «փոքրիկ խմբակի կողմից պարտված գործընթաց»։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ գործընթացում «իշխանությունները պարտվել են 100 տոկոսով»՝ ընդգծելով, որ իրենք ոչ միայն ներկայացրել են հիմնավորումներ և ապացույցներ, այլև դատարանը փաստել է դրանց առկայությունը։

Ղազինյանի համոզմամբ՝ թեման ունի հստակ քաղաքական ենթատեքստ։

«Կարծում եմ՝ բացի շահագրգիռ մարդկանցից, ՀՀ-ում չկա մեկը, որ կկասկածի այս հարցի քաղաքական լինելու մեջ»,- ասաց նա։

Ղազինյանը հավելեց, որ իրենց բարձրացրած հարցերն ու ներկայացրած փաստարկները հիմնավորված են։

***

ՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների վճարների թանկացումը վերագրվում էր մեզ այն պարագայում, երբ մենք որևիցե գործիք չունեինք դա անելու․ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Դա անում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հիմա որոշել են այդ վճարներն իջեցնել, դա իրենց կողմից ընտրակաշառքի մի ձև է, այնպես ինչպես թոշակները և մյուս բաները, որոնք կատարվում են»,-նշեց Դավիթ Ղազինյանը։

Նա ասաց, թե ժողովրդի վճարած հարկերով կատարվող գործողություններն իշխանությունները փորձում են վերագրել իրենց։

***

ՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների շուրջ 1500 հայտի ուշացում կա, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Դա իրենց ապիկար ղեկավարման հետևանքով է։ Նույնիսկ վախենում են պլանային անջատումներ կատարել, քանի որ իրենց վթարների քանակը շատ է։ Իմ տեղեկություններով՝ այսօր կորուստները բավականին աճել են, իսկ կորստի աճն անմիջական կապ ունի սակագնի հետ։ Ընտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է, որովհետև այստեղ ծուղակներ են դրված»,-լրագրողի հարցին պատասխանելիս ասաց Դավիթ Ղազինյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին