▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի ու ճանաչված պաշտոնյայի բանկային քարտից հափշտակվել է 4 մլն դրամ․ դեպքը բացահայտվել է

Դեկտեմբեր 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել 41-ամյա մի տղամարդ, ով Հայաստանում հայտնի ու ճանաչված պաշտոնյաներից մեկն է, և հայտնել է, որ նոյեմբերի 1-ից 2-ը ընկած ժամանակահատվածում իր անվամբ եղած բանկային քարտից Երևանում գործող բանկոմատներից մեկից մաս-մաս կանխիկացվել է խոշոր չափի գումար։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ գումարը գողացել է նշված պաշտոնյայի 40-ամյա կինը, ու նրան հրավիրել են ոստիկանություն, որտեղ էլ տարված բացատրական աշխատանքների արդյունքում կինը խոստովանել է արարքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պաշտոնյայի կինը իր ամուսնու բանկային քարտից գողացել է 4 մլն դրամ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին դեպքի որոշ մանրամասներ չենք հայտնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին