▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնի են, թե ո՞ր հեռախոսներն են «Պեգասուս»-ի վարակումների համար ավելի խոցելի

«Պեգասուս»-ը հաճախ հետքեր չի թողնում, դրա համար այն, ինչի մասին մենք հիմա տեղյակ ենք, միայն Iphone հեռախոսների մասով գիտենք, իսկ մյուս հեռախոսների մասով դեռ չգիտենք, թե ինչ է կատարվում: Այսօր ասուլիսի ժամանակ ասել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ «Պեգասուս»-ը հիմնականում վարակում է Apple հեռախոսները, երբեմն նաև Անդրոիդ հեռախոսներ։

«Nokia հեռախոսը վարակել չեն կարող, այն քարի կտոր է, բայց դրանք միանշանակ անվտանգ չեն: Ճիշտ է, «Պեգասուս»-ով չեն վարակվի, բայց եթե դրանով խոսում եք սահմանի մոտ, թշնամին կարող է ամբողջությամբ լսել»,-ասել է փորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ այդ ծրագիրն առաջին անգամ է կիրառվում պատերազմի ժամանակ, այդ իսկ պատճառով էլ մեծ քննարկման առարկա դարձավ: Այն արտադրվում է Իսրայելի կողմից, արտադրողները նախկին զինվորականներ են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին