▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու դին

Այսօր՝ հունվարի 13-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 7:00-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի 58 հասցեի մոտ տղամարդու դի կա:

Այս մասին գրում  է shamshyan.com-ն.  ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ քննչական խումբը, Մալաթիայի ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացած երիտասարդին տեղափոխել են Մալաթիա բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ մահացածը Մեծարենցի 58 հասցեում հաշվառված, սակայն Նոյ թաղամասում բնակվող 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանն է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նա Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի տղան էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին