▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը դաժան ծեծի է ենթարկել անչափահաս որդուն և սպառնացել սպանել՝ մորը ենթարկվելու դեպքում

shamshyan.com-ը գրում է. 41-ամյա Արթուր Մակարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անչափահաս որդուն՝ Արսեն Մակարյանին մարզասրահից տուն տանելու ճանապարհին իր ավտոմեքենայի մեջ բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ ձեռքերով 8-9 անգամ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին։ Այնուհետև Ա. Մակարյանին դրդել է չենթարկվել մորը՝ Դիանա Ղազինյանին, որի կապակցությամբ Ա. Մակարյանի նկատմամբ հնչեցրել է իրական վտանգ ներկայացնող սպանության սպառնալիքներ՝ «գլխիցդ կխփեմ, կսպանեմ» արտահայտությամբ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով եւ 137 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին