▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով. Հրանտ Բագրատյան

Մի քանի օր առաջ ԵԿՄ համագումարում նախագահ Սարգսյանը ասաց, որ ընդդիմադիրները լավը չեն տեսնում ու ցեխ են շպրտում իշխանության վրա։ Օրինակ, ասում է նա, մի՞թե անուրանալի հաջողություն չէր 2013-ի սեպտ-ին կուպոնի դրույքը 6%-ով հայկական եվրապարտատոմսերի տեղաբաշխումը 700 մլն դոլար ծավալով։ Ի դեպ, շարունակում է նա, մեր երկրի վարկանիշն այնքան բարձր է, որ 2013թ 6%-ից 2014թ փետրվարին դրույքը իջել է 5.8%-։ Մեր նախագահը ինչպես երևում է հայտնվել է Տիգրան Սարգսյանի ինտելեկտուալ ճիրաններում։ 6%-ից 5.8%-ի իջնելու պարագան արդեն բացատրել եմ QE ծրագրի ազդեցությամբ։ Հիմա 6%-ի մասին։ 2013թ սեպտեմբեր 2014թ փետրվար արանքում 7 տարվա ժամկետով բարձր գումարով (հաճախ՝ մլրդ և ավելի գումարով) եվրաարժեթղթեր են տեղաբաշխել Վրաստանը՝ 5.7%, ՌԴ-ն՝ 4.3%, Լեհաստանը՝ 3.27%, Լատվիան՝ 1.15%։ Հիմա մեր հաջողությունն այստեղ ո՞րն է։ Իհարկե, 6%-ը ձախողում չէ։ Բայց Վրաստանը սփյուռք ու տրանսֆերտներ չունենալով 5.7%։ Բացի դա Մյուդիսով Վրաստանի վարկանիշը մեզանից ցածր է և այդ տրանսֆերտների պատճառով միշտ ցածր կլինի։ Մյուս կողմից, այսօրվա դարում մի՞թե հաջողություն կարելի է համարել ռուսական «լիբոր+3» տոկոսը 6%-ոց եվրոպականով փոխարինելը։ Կարո՞ղ է խնդիր կա ռուսական 500 մլն դոլարի վարկի ծախսման հետքերը մաքրելու։ Մի վերջին դիտողություն ևս. հայկական բոնդերը թողարկվել են Քիմ Քարդաշյանի նիկնեյմով։ Նրա համաձայնությունը եղե՞լ է։

Հրանտ Բագրատյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին