▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայատառ ստեղնաշարն արդեն անվճար է. վայելենք մայրենի լեզվով համացանցային շփումները

HayTar-ը այսօրվանից արդեն անվճար է:

Սիրելի ՖԲՀ և ուղղակի Հ:

Ինչպես հիշում եք, ՀՀ ԿԳՆ-ն բանակցում էր APPLE սարքավորումների համար առաջին հայատառ ստեղնաշարի ստեղծողների հետ այն անվճար դարձնելու մտադրությամբ:

Շտապում եմ ձեզ ուրախացնել, որ մեր համատեղ ջանքերով այսօրվանից HayTar հավելվածը անվճար է բոլոր օգտատերերի համար:

Շնորհակալություն եմ հայտնում ծրագրի հեղինակներին: Կեցցեք:

Իսկ մեզ մնում է վայելել մայրենի լեզվով համացանցային շփումները:

Հ.Գ. Այս նախաձեռնության համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: Պարզապես բարի կամք:

Արմեն Աշոտյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին