▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում պետք է վերականգնել մահապատիժը

Կարելի է Հայաստանի Հանրապետությունում վերականգնելը մահապատիժը, իսկ կիրառման ենթակա մարդկանց մեջ առաջին հերթին ավելացնել խուճապ առաջացնող լուրեր տարածողներին, այսինքն ոչ թե միամտաբար լսող և տարածողներին, այլ՝ այն մանր եղջերավորներին, որ հեղինակ են նման ապատեղեկատվությունների:

Այդպիսի տեղեկություններից արդեն զզվել ենք, օրինակ՝ երբ օրեր առաջ տարածում էին, իբր Հայաստանում կեսօրին տոռնադո է լինելու կամ որ ավերիչ երկրաշարժ է լինելու. տեսնես այդ հրաշագործը, ով է, որ օրեր առաջ գուշակում է ստույգ ժամը երկրաշարժի, այն դեպքում, երբ ամենաժամանակակից սարքն ընդամենը 3 րոպե առաջ է գուշակում:

Նման հիմարություններ հեղինակողներողներ, մի պահ մտածեք.եթե միտումնավոր եք անում, ուրեմն ազգային և պետական դավաճան եք, եթե առանց հասկանալու, ուրեմն լավ իմացեք, որ, երբ նման մի միտք եք հղանում, իսկ մարդիկ սկսում են խուճապահար լինել, դուք թշնամական քայլ եք կատարում: Մի վնասեք ինքներդ ձեզ:

Տիգրան Մկրտչյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին