▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում լռում են, քանի որ Քիմ Քարդաշյանը Քեսաբ չի այցելել…

«Եռագույնը» գրում է. Պատմության հնագույն ժամանակներից գոյատևած հայկական Քեսաբն այսօր անկում է  ապրում, իսկ հայաստանյան  իշխանությունը զարմանալիորեն լուռ է եւ մամուլը անտարբեր։

ԵՌԱԳՈՅՆ-ի համար Քեսաբը կորցնելը հավասարազոր է Շահումյանի անկմանը։ Այն Հայաստանից  դուրս գտնվող ամենահին հայկական գյուղն է, ունի հարուստ պատմություն,  ուրույն դիմագիծ և մշակույթ:

Չքնաղ բնություն ունեցող այս ավանը հատկապես սիրիահայ երիտասարդության ամենասիրելի  վայրն է,  մեր կյանքի պատանեկան ու երիտասարդության ամենալավ օրերը անցկացրել ենք այնտեղ՝ մասնակցելով տարբեր բանակումների:

Տեղի ավանդական տոներին եւ ամռան տոթին Քեսաբը հայության հավաքատեղին է եղել:

Այսօր այդ բոլորը վերանալու վտանգի առջև է,  եւ մենք լուռ ենք։ Մահաքունի մէջ է հատկապես հայաստանյան իշխանությունը, իսկ հայաստանյան մամուլի արձագանգը՝ շատ «ի միջի այլոց»…  Հավանաբար որովհետև Քիմ Քարդաշյանը Քեսաբ չէ այցելել կամ էլ ռուսական օդանավն  այնտեղ վայրէջք  կատարելու պահին չի  ցնցվել ու հայի քիթը վնասել:

Ե՞րբ պետական ու ազգային մտածողություն պիտի ունենանք, ե՞րբ միասնական պիտի դառնանք ու զատորոշենք խիստ կարեւորը անկարեւորից:

Հիմա էլ լռել չենք կարող:

Զորավիգ լինենք Քեսաբին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին