▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները. ադրբեջանական ԶԼՄ-ներ

«Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել ամբողջ Արցախի ականապատ դաշտերի քարտեզները»,- այս մասին, Սպուտնիկ Ադրբեջանի փոխանցմամբ, գրում է «Haqqin.az»-ը` հղում անելով Ադրբեջանի կառավարությունում իր աղբյուրներին։ 

Ըստ ադբեջանական լրատվամիջոցի` ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է ականապատման քարտեզների հետ կապված Ադրբեջանի պահանջը, քանի որ մի քանի օր առաջ Հայաստանի կառավարությունը Ադրբեջանին է փոխանցել Արցախի ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք մնացել էին իրենց մոտ։

«Հենց ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումներից վախենալու պատճառով հայկական կողմը նախօրոք տրամադրել է ականապատ դաշտերի քարտեզները», - գրում է կայքը։

Աղբյուր՝ lurer.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին