▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից․․․

«ՀՀ–ն, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, ներդնում են ադրբեջանա–թուրքական նարատիվները, իբրև թե մենք սխալ ենք, Արցախը թոկ է եղել մեր վզին, մենք էլ քոչվոր ժողովուրդ ենք, ադրբեջանցիները գալու են Հայաստան ապրելու և այլն։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ այս մարդիկ Հայաստանը տանում են իր ավարտական փուլին։ Արտաքին քաղաքականության մասին է խոսում, ասում է՝ երկրում չի կարող լինել մի քանի արտաքին քաղաքականություն․․․։ Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենը արտաքին քաղաքականություն վարո՞ղ է, գիտնական է նա։ Գոյություն ունի գիտական ազատության հիմնարար իրավունք, որը պետք է պաշտպանված լինի։ Գիրք նվիրելը Հայաստանում հանցագործությու՞ն է»,– յութուբյան իր էջում հրապարակված տեսաուղերձում հարցադրում է Էդմոն Մարուքյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին