▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինվորին, հայրենիքին և սիրուն նվիրված երգեր հեղինակ կատարող Վարդուհի Խաչատրյանից

Հայաստանում շատ են ստեղծագործող մարդիկ, ովքեր հաճախ ստվերում են մնում: Վարդուհի Խաչատրյանը /բեմական անունը Վիա/  հեղինակ կատարող է, ով երգեր է գրում սիրո, հայրենիքի, հայ զինվորի  և բազմաթիվ այլ թեմաներով: 

asekose.am-ի հետ զրույցում Վիա-ն տեղեկացրել է, որ ունի երաժշտական կրթություն, իսկ երգեր գրում է դպրոցական տարիներից: 

«Շուտով Աիդա Սարգսյանը երգելու է իմ «Հայի երազ» երգը /այժմ գործիքավորման փուլում է/: Մի հայրենասիրական երգ էլ ունեմ, որ  Արսեն Գրիգորյանի մոտ է: Պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլն էլ  երգում է իմ «Հայ զինվոր» երգը՝ նվիրված հայ զինվորին և Հայոց բանակին»,-նշում է Վիան:             

Իսկ Վարդուհի Խաչատրյանի հեղինակային երգերից մեկը` «Իմ քոչարին», հաճախ են կատարում  «Արևներ» անսամբլը և երգչուհի Գոհար Հովհաննիսյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին