▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ տղամարդը 1 մլն. դոլար դոլար է շահել Դուբայի օդանավակայանում

ԱՄԷ-ում բնակվող գործարար Աբրահամ Մելքոնյանը Դուբայի միջազգային օդանավակայանում շահել է 1 մլն դոլար:

50-ամյա հայ գործարարը դարձել է առաջին հայը, ով հաղթել է «Հազարամյակի միլիոնատերեր» սերիայում:

Այս մասին հաղորդում է Rusarminfo.ru-ն՝ հղում անելով  «Zawya» լրատվական պորտալին ու նշելով, որ խաղարկությունը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 30-ին։ Մելքոնյանը հաղթող տոմսը ձեռք է բերել նոյեմբերի 18-ին։

Մելքոնյանը 32 տարի ապրում է Դուբայում և խաղարկությունների մշտական ​​մասնակիցն է։ Նա նախկինում շահել է BMW մակնիշի ավտոմեքենա։

Ձեռնարկատերը երեք երեխաների հայր է և ծանր տեխնիկայի բիզնես է վարում Դուբայում և Շարջայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին