▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ սպորտսմենն իր ունեցվածքը կտակել է Թուրքիայի հանրապետությանը

Թուրքիայում ազգությամբ հայ հայտնի սպորտսմեն Գարիփ Էրքույումջուն, ով նաև սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ներկայացուցիչ է եղել,  իր ուղջ ունեցվածքը կտակել է Թուրքիայի սպրոտի գլխավոր վարչությանը։

Թուրքական Sabah-ը տեղեկացնում է, որ 2012-ին մահացած Գարիփ Էրքույումջուի կինը՝ Այթեն Էրքույումջուն հայտնել է, որ ինքը հաստատակամ է իրականացնել ամուսնու կտակը եւ աշխատում է իրավաբանների հետ՝ իրենց անշարժ գույքը եւ ֆինանսական միջոցները փոխանցելու Թուրքիայի սպորտի գլխավոր վարչությանը։

Թուրքիայի սպորտի եւ երիտասարդության նախարարությունը որոշում է կայացրել գնահատել հայ զույգի այս քայլը՝ նրանց անունով որոշ սպորտային հաստատություններ անվանակոչելով։

Նշենք նաև, որ Գարիփ Էրքույումջուն 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ սրտի կաթվածից։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին