▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնի երգչուհին ու նրա դուստրը «Կյանքի խոսքի» շարքե՞րն են համալրել

Շաբաթ օրը Առնո Բաբաջանյան համերգասրասհում ժողովրդական երգչուհի Արուս Գուլանյանը կազմակերպել էր համերգ, որի ընթացքում բացի ժողովրդական երգերից, հնչել են նաև աղանդավորական` մասնավորապես «Կյանքի խոսք» տոտալիտար աղանդին պատկանող երգեր: «Իրավունքն» այդ մասին տեղեկանալուց հետո զանգահարելով հւսմերգասրահ` պարզեց հետևյալը. իրականում ոչ թե հենց Արուս Գուլանյանի, այլ նրա դստեր կազմակերպած համերգն է եղել: Համերգասրահի ադմինիստրատոր Անուշից թերթը պարզել է, որ իրականում համերգին մասնակցել են Ջիվանու անվան դպրոցի սաները, որտեղ և դասավանդում է Գուլանյանի դուստրը: Անուշի տեղեկացմամբ մայր ու դուստր հաճախ են վարձակալությամբ վերցնում դահլիճը և համերգներ կազմակերպում: Ադմինիստրատորը թերթին ասել է. «Ճշտեցի, Ջիվանու երաժշտական դպրոցն է եղել, Արուս Գուլանյանի աղջիկը դասավանդում է այդտեղ: Միշտ վարձակալել են դահլիճը և միշտ էլ գուսանական երգեր երգել: Բայց աշխատակիցներն ասացին, որ այս անգամ եղել են նաև հոգեւոր երգեր, ես հարցրեցի, որ մեր Առաքելական եկեղեցու երգերն են երգել ասացին` ճիշտն ասած, չգիտենք: Ես էլ ներկա չեմ եղել եթե ներկա էլ լինեի, չէի կարողանա ինքս էլ տարանջատել»: «Իրավունք»-ը խոստանում է հետևողական լինել` հարցի պարզաբանման առումով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին