▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հասարակության միաբանությունը շատ արագ աղավաղելու հանձնարարականներ են ստացել

Հակամարտության շփման գծում արձանագրված վերջին դեպքերի շուրջ ծավալված բանավեճերից, գրառումներից, հոդվածներից, ստատուսներից ու հղումներից մի բան պարզ դարձավ:

Մեդիա դաշտում հայրենասիրություն, արդարություն, ժողովրդավարություն, հայրենի հող, հայրենի բնություն, հայրենի հանքեր, հայրենի օրենքներ քարոզող որոշ հիստերիկ օգտատերեր ոնց որ տխրած լինեն մեր բանակի հաջողության կապակցությամբ:

Քչփորում ու պեղում են նավթալինի հոտ կպած լինկեր, տեսանյութեր, հոդվածներ ու փորձում են դրանցով ինչ-որ բաներ ապացուցել: Ու այստեղ արդեն, իրոք, որ պատռվում են իրենց դիմակները: Երևի հանձնարարականներ են ստացել` շատ արագ աղավաղել հայ հասարակության միաբանությունը, սուրբ նկրտումները, բանակի թիկունքին կանգնելու անզուսպ ցանկությունը, հայ զինվորին ու սպային մեծարելու, ոգևորելու, արժանի գնահատելու և հերոսացնելու` քաղաքացու անկեղծ պորթկումն ու մի շարք այլ դրական և բաղձալի գործընթացներ:

Երևի իրենց գլխավոր ֆինանսիստը ջղայնացել է ու մեսիջ է ուղարկել.

«Գրանտները ուտում եք ու գործ չեք անում: Որքան դուք շատ եք բզբզում, այնքան հայ ազգն ու պետությունը ավելի են համախմբվում ու կայունանում: Գրանտները դադարեցնելու եմ, որ էլ չբզբզաք»: 

Հ.Գ. 1. - Լինկերը թողնում եմ ինձ հասկացողներին: 
Հ.Գ. 2. - Հայ հանրությունը խելամիտ է և սադրանքների այլևս չի գնում:

Կարեն Մովսիսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին