▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հատուկ «հավաստի տեղեկությունների» սիրահարների համար. Պետրոս Ղազարյան

 

Առաջիկա հյուրերս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն են։
Հատուկ հավաստի տեղեկությունների սիրահարների համար)))

Առաջիկա հյուրերս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ու նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն են։ Հատուկ հավաստի տեղեկությունների սիրահարների համար)))

Պետրոս Ղազարյան

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ թերթի աղբյուրները հայտնել են, թե  Գագիկ Ծառուկյանին քաղաքական դաշտից դուրս մղելուց հետո նրա առաջ, ի թիվս այլ պայմանների, դրված է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության հարցը: Ըստ լուրերի՝ Սերժ Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ շատ կարճ ժամանակում պետք է վաճառի իր խնամի, ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի անունով գնված «Կենտրոն» հեռուստաընկերությունը: Ընդ որում, պետք է վաճառի այն մարդուն, ում անունը կտա ինքը՝ Սերժ Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը փորձեց «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանից ճշտել,թե ի՞նչ է իրեն հայտնի հեռուստաընկերությունը հարկադրաբար վաճառելու վերաբերյալ պտտվող լուրերի մասին: «Ես նման լուր չունեմ: Հեռուստաընկերությունում նման խոսակցություն պաշտոնապես չի պտտվում, որ Ձեզ հայտնեմ: Այսքանը կարող եմ ասել»,- ասաց Պետրոս Ղազարյանը:

Իսկ «Հրապարակն» էլ գրել էր, որ իր տեղեկություններով, ԲՀԿ-ին եւ Ծառուկյանին պատժելու գործընթացը մեղմորեն, բայց շարունակվելու է: Նախօրեին ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանին տեսել են «Կենտրոն» հեռուստաընկերությունում, իսկ Պետրոս Ղազարյանի հյուրը պետք է լիներ Ալիկ Արզումանյանը, սակայն եթեր է հեռարձակվել հին հաղորդում: Խոսվում է «Կենտրոնը» վերապրոֆիլավորելու, անգամ վաճառելու մասին: Սուր է դրված նաեւ ԲՀԿ-ամերձ 3 կայքերի հարցը: Որոշ լուրերով, երեկ աշխատանքից ազատվել է Իվետա Տոնոյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին