Ընտանեկան բռնության հերթական դեպքով ամուսինը գտնվում է և՛ տուժողի կարգավիճակում և՛ ամբաստանվողի. կինը ծեծել է ամուսնուն հատակը մաքրելու փայտով, ամուսինն էլ կնոջն է ծեծել:
Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա կինն ամուսնու հետ վիճաբանելու ընթացքում ծեծել է նրան հատակը մաքրելու փայտով, ապա հոսանքալարով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տաբեր մասերին:
Բացի այդ, օրեր անց էլ նրա բռունցքի ուժը զգացել է նաև սկեսրայրը. կինն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է սկեսրայրի հետ և ծեծել նրան:
26-ամյա ամուսնուն ևս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլ ծեծել է կնոջը:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով 2 դրվագով, իսկ ամուսնում նույն հոդվածով 1 դրվագով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հեղինակ:
«Փաստինֆո»
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/78397#sthash.8N9K5C7B.HboOJdrZ.dpuf
Ընտանեկան բռնության հերթական դեպքով ամուսինը գտնվում է և՛ տուժողի կարգավիճակում և՛ ամբաստանվողի. կինը ծեծել է ամուսնուն հատակը մաքրելու փայտով, ամուսինն էլ կնոջն է ծեծել: Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա կինն ամուսնու հետ վիճաբանելու ընթացքում ծեծել է նրան հատակը մաքրելու փայտով, ապա հոսանքալարով մի քանի անգամ դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա մարմնի տաբեր մասերին: Բացի այդ, օրեր անց էլ նրա բռունցքի ուժը զգացել է նաև սկեսրայրը. կինն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է սկեսրայրի հետ և ծեծել նրան: 26-ամյա ամուսնուն ևս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա էլ ծեծել է կնոջը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով 2 դրվագով, իսկ ամուսնում նույն հոդվածով 1 դրվագով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
«Փաստինֆո»