▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հարցում եմ ուղարկել ` Դավիթ Ծերունյանի մասնագիտական կրթության և որակավորումների վերաբերյալ»

Պավլիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2025 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա պաշտոնական հարցում եմ ուղարկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը՝ «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանի մասնագիտական կրթության և որակավորումների վերաբերյալ։

Հարցումն ուղարկվել է Հանրային կապերի բաժին։

Այսօր արդեն դեկտեմբերի 17-ն է, սակայն մինչ այս պահը որևէ պատասխան կամ ժամկետի երկարաձգման վերաբերյալ ծանուցում չեմ ստացել, ինչը հակասում է օրենքով սահմանված 5 աշխատանքային օրվա պահանջին։

Քանի որ խոսքը վերաբերում է հանրային ֆինանսավորվող կազմակերպության ներկայացուցչի և հանրային հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվության, ակնկալում եմ օրենքի պահպանում և համապատասխան արձագանք։

Հրապարակումը նպատակ ունի բացառապես հիշեցնել օրենքի կիրառման անհրաժեշտության մասին և ապահովել տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիներին»։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին