▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարձակվել են այն ժամանակ, երբ ՓԾ-երը ներգրավված էին Խոյի երկրաշարժի հետևանքների վերացման գործում

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։

Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում»։

Նշենք, որ Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 447-ի, 3-ը զոհվել է․ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Fars գործակալությանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին